Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 332 Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի քննությանը պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությունը. 1. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը քննվում է պատասխանատվության ենթարկվող անձի մասնակցությամբ կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ տվյալ անձի բացակայությամբ. 2. Մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործը կարող է քննվել սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի բացակայության դեպքում, եթե անձը բացակայում է, և հայտնի չէ նրա գտնվելու վայրը, կամ եթե նա գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս. 3. Մաքսային կանոնների խախտում կատարած անձի գրավոր դիմումի հիման վրա գործի քննությունը կարող է իրականացվել հեռահաղորդակցության միջոցներով, որի արդյունքներն ամփոփվում են գործի քննությունն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվող արձանագրությամբ: Եթե տեխնիկապես առկա է գործի քննությունը ձայնագրելու հնարավորություն, ապա արձանագրությանը կցվում է նաև ձայնագրությունը: |