Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 12 Ջրային համակարգերի դասակարգումը` ըստ վթարի վտանգավորության աստիճանի. 1. Ըստ վթարի վտանգավորության աստիճանի` ջրային համակարգերը դասակարգվում են` առանձնապես բարձրռիսկային, բարձրռիսկային, միջինռիսկային և ցածրռիսկային: Սույն օրենքի շրջանակներում ռիսկը սահմանվում է որպես հիդրոհանգույցի, բնակչության և (կամ) շրջակա միջավայրի համար որոշակի մակարդակի վտանգի իրականացման հնարավոր անցանկալի հետևանքների հավանական չափ ու նկարագիր: Ռիսկը գնահատվում է իրադարձությունների հավանական զարգացումների և անվտանգության սահմանային ցուցանիշների համադրմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են առանձնապես բարձրռիսկային. 3. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել պետական նշանակության առաջին և երկրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են բարձրռիսկային. 4. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել երրորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են միջինռիսկային. 5. Ջրային համակարգերում ներառված այն հիդրոտեխնիկական կառուցվածքները, որոնց հնարավոր վթարը կարող է հանգեցնել չորրորդ և հինգերորդ կարգի ջրային համակարգերի դասակարգմանը համապատասխանող հետևանքների, համարվում են ցածրռիսկային: |