FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  252

Անձի հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը.
1. Առաջին ատյանի դատարանը քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում քաղաքացուն անգործունակ ճանաչելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն.
2. Քաղաքացին իրավունք ունի դատահոգեբուժական փորձաքննությանը ներկայանալու իր ներկայացուցչի հետ.
3. Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի վերաբերյալ անգործունակ ճանաչելու մասին դիմում է ներկայացվել, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում անձին հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին և դրա հարկադիր կատարման դիմումը անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման.
4. Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: