Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ article 13 ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ. 1. Պետական թանգարանների, արխիվների, գրադարանների, պետական այլ պահոցների կողմից մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումն իրականացվում է ցուցահանդեսներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ և գիտական հետազոտություններ կատարելու, թատերական, համերգային և այլ գեղարվեստական գործունեության նպատակներով. 2. Պետական թանգարաններում, արխիվներում, գրադարաններում, պետական այլ պահոցներում մշտապես պահպանվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման վերաբերյալ որոշումն ընդունում է այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայության տակ է գտնվում հայտ ներկայացնող կազմակերպությունը. 3. Հայտին կցվում են` 1) մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման նպատակների և պայմանների մասին ընդունող կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը. 2) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների ապահովագրումը հաստատող փաստաթուղթը, որը ներառում է վտանգի բոլոր դեպքերը կամ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիքի մասին մշակութային արժեքներն ընդունող պետության կողմից ներկայացված փաստաթուղթը. 3) ժամանակավոր արտահանվող մշակութային արժեքների պահպանման և վերադարձման մասին փաստաթղթով հաստատված` ընդունող կազմակերպության կամ պետության իրավասու մարմինների տված երաշխիքները. 4) պետական պահոցի հաշվառման մատյանում մշակութային արժեքի մասին տվյալները և տեղափոխման հնարավորության մասին նշումը. 5) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` լիազորված պետական մարմնի որոշման պատճենը. 4. Ժամանակավոր արտահանված մշակութային արժեքները չեն կարող օգտագործվել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաև ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել այլ գործարքներ. 5. Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրվում է հայտը ներկայացնելուց հետո` երկու օրվա ընթացքում: |