FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

2․1․ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6․1-ին հոդվածի 2-րդ մասի դրույթը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց նկատմամբ, որոնք մինչև 2026 թվականի հունվարի 31-ը գրավոր դիմել են Կենտրոնական բանկ (իսկ դիմելուց հետո չեն հանվել իրեն դիմած անձանց ցանկից)՝ ներկայացնելով հիմնավորումներ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելը հավաստելու մասին, ինչպես նաև նշելով ծառայության տեսակը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկություն (անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման մասին տեղեկություն), գտնվելու վայրը (հաշվառման վայրի հասցեն)։ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասի համաձայն ներկայացման ենթակա տեղեկությունների կազմի և բովանդակության նկատմամբ պահանջներ: Կենտրոնական բանկը վարում է սույն մասի համաձայն իրեն դիմած անձանց ցանկ (այսուհետ՝ Ցանկ)։ 2․2․ Կենտրոնական բանկը կարող է սահմանել Ցանկում ներառված անձի կողմից իր հաճախորդի հետ կամ հաճախորդի հաշվին կնքված գործարքի վերաբերյալ գրանցումների կամ գրառումների կատարման, պահպանման (արխիվացման) կարգի, բովանդակության, պայմանների, ժամկետների վերաբերյալ պահանջներ, ինչպես նաև դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելու կարգ։ 2․3․ Կենտրոնական բանկը մինչև Օրենքով սահմանված կարգով ծառայություններ մատուցող անձանց գրանցումը և լիցենզավորումը իրականացնում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 6․1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն (այդ թվում՝ ստուգում): Վերահսկողության ընթացքում սույն մասով սահմանված պահանջների խախտման, ինչպես նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողների Ցանկում ներառելու համար ներկայացված տեղեկություններում ոչ ամբողջական, ապակողմնորոշող, կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ բացահայտելու դեպքում Կենտրոնական բանկը անձին հանում է Ցանկից և այդ մասին տեղեկացնում հարկային ոլորտում լիազոր մարմնին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

5. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասով և 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հունիսի 23 Երևան ՀՕ-159-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

2․ Իրավաբանական անձինք, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայություններ, պետք է սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սույն օրենքով սահմանված կարգով գրանցվեն և լիցենզավորվեն Կենտրոնական բանկի կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ, կամ դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Սույն կարգավորումը տարածվում է նաև այն իրավաբանական անձանց վրա, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերակազմակերպվել են միայն կազմակերպական-իրավական ձևի փոփոխմամբ։ Անհատ ձեռնարկատերերը, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցում են սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվներով ծառայությունները, կարող են շարունակել կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարի, որից հետո պետք է դադարեցնեն կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ դրանց առաջարկը: Կենտրոնական բանկը սույն մասի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին, ինչպես նաև գրանցամատյանում իրավաբանական անձի պետական գրանցման համարը փոխարինում է Կենտրոնական բանկի տրամադրած գրանցման համարով։ Կենտրոնական բանկը կարող է սահմանել սույն մասով սահմանված կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար սույն օրենքի 4-րդ և 5-րդ գլուխներով պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների բացառություններ կամ դրանք այլ կերպ ներկայացնելու պահանջներ։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  94

2․4․ Այն անձինք, որոնք սույն հոդվածի 2․1-ին մասով սահմանված կարգով չեն դիմել Կենտրոնական բանկ, իրենց կամ իրենց հաճախորդի անունից կամ հաշվին կրիպտոակտիվով գործարք կարող են իրականացնել միայն անկանխիկ ձևով.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասում չներառված անձինք կրիպտոակտիվներով ծառայություններ կարող են մատուցել միայն սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից գրանցման և լիցենզավորման դեպքում, իսկ թույլտվության պահանջի առկայության դեպքում՝ թույլտվության ստացման: Կենտրոնական բանկը սույն օրենքի 20-րդ հոդվածի համաձայն իրավաբանական անձի գրանցումը կատարելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնում է արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրին այդ մասին՝ նշելով արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում գրառված՝ իրավաբանական անձին վերաբերող նույնականացնող տվյալները (առկայության դեպքում), ինչպես նաև Կենտրոնական բանկում գրանցումից հետո իրավաբանական անձին տրված նույնականացնող տվյալները, որոնք ստանալուց հետո արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գրանցամատյանում կատարում է նշում՝ տվյալ իրավաբանական անձի՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված լինելու մասին.
4. Մինչև սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվներ թողարկողները կամ տեղաբաշխողները սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան երրորդ ամսվա վերջին օրը սույն օրենքով սահմանված կարգով կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ են ներկայացնում առաջարկի փաստաթուղթ, եթե սույն օրենքով տվյալ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջից բացառությունների կազմում չէ։