Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 38 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները. 1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության, մաքսային և առողջապահության բնագավառի լիազորված մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում. 2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության կանխարգելման գործունեությունը համակարգում են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության ոլորտում խնդիրների լուծման համար իրավասու մարմինները. 3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության կանխարգելման կազմակերպումն իրականացվում է նպատակային ծրագրերին համապատասխան: |