Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 268 Ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործումը. 1. Ինսայդերի կողմից ներքին տեղեկության հիման վրա իր կամ այլ անձի հաշվին արժեթուղթ կամ դրա հետ կապված ածանցյալ գործիք կամ կրիպտոակտիվ գնելը կամ վաճառելը կամ ներքին տեղեկության ապօրինի տրամադրումը երրորդ անձին, որի արդյունքով ստացվել է մանր չափերի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) որի արդյունքով ստացվել է խոշոր չափի շահույթ՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` 1) որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից, 2) որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) որի արդյունքով ստացվել է առանձնապես խոշոր չափերի շահույթ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 4. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում մանր չափ է համարվում 20 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը). 5. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը). 6. Սույն հոդվածում և սույն օրենսգրքի 269-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում 40 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը): |