FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Ռազմական ոստիկանության լիազորությունները զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները կանխելիս և խափանելիս.
1. Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունները կանխելիս և խափանելիս իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝
    1) զորամասից դուրս գտնվող զինծառայողից, ինչպես նաև զինված ուժերի տրանսպորտային միջոցը վարող անձից հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարելու կասկածանքով բավարար հիմքի առկայության դեպքում պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր և օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց.
    2) զինծառայողից, նրա հրամանատարից (պետից) պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր (կամ դրանց պատճենները), իսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, տեղեկանքները և այլ փաստաթղթերը՝ իրավասու անձի (անձանց) համաձայնությամբ.
    3) զորամասերի, զինվորական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր ու առաջարկություններ.
2. Սույն հոդվածի առաջին մասում օգտագործվող «բավարար հիմքեր» արտահայտությունն ընդգրկում է այն դեպքերը, երբ՝
    ա) անձը բռնվել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս կամ կատարելուց անմիջապես հետո.
    բ) ականատեսները, այդ թվում՝ տուժողը, ուղղակի մատնանշում են տվյալ անձին՝ որպես հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կատարողի.
    գ) տվյալ անձի կամ նրա հագուստի, նրա օգտագործած այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում կամ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են հանցագործությանը կամ վարչական իրավախախտմանն առնչվող բացահայտ հետքեր.
3. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ռազմական ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ օրենքով իր իրավասությանը վերապահված շրջանակներում: