Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23.2 Հիփոթեքային կառավարչի պարտականությունները, իրավասությունները. 1. Հիփոթեքային կառավարչի պարտականությունն է ապահովման միջոցների կառավարումը և հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարմանն ուղղված գործողությունների իրականացումը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները՝ որպես ամբողջություն այլ թողարկողի փոխանցելուն ուղղված գործողությունների իրականացումը. 2. Հիփոթեքային կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից, իրականացնում իր իրավունքները և կատարում ներդրողների նկատմամբ իր պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն). 3. Հիփոթեքային կառավարչի նշանակման օրվանից նրան են փոխանցվում որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների կառավարման և տնօրինման իրավունքները, ինչպես նաև որպես պարտատոմսերի ապահովման միջոց գրանցված ակտիվների հետ առնչվող համապատասխան փաստաթղթերը. 4. Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները համարվում են հիփոթեքային կառավարչի կառավարման և տնօրինման ներքո գտնվող ակտիվներ նույնիսկ այն դեպքում, երբ այդ ակտիվների գումարային մեծությունն ավելին է, քան սույն օրենքով հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններն ամբողջությամբ մարելու համար սահմանված ապահովման միջոցների անհրաժեշտ մակարդակը. 5. Թողարկողի կողմից ռեգիստրում գրանցված ակտիվների հետ կապված բոլոր գործարքները, որոնք իրականացվել են հիփոթեքային կառավարչի նշանակումից հետո, համարվում են անվավեր: Եթե թողարկողի կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների հետ գործարքներ են իրականացվել հիփոթեքային կառավարչի նշանակման օրը, ապա դրանք համարվում են կնքված նրա նշանակումից հետո. 6. Հիփոթեքային կառավարիչն իրավասու է` ա) հավաքագրելու ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվների հետ կապված գումարները՝ համաձայն պայմանագրերով սահմանված ժամկետների. բ) ներկայացնելու թողարկողին իր իրավասությունների հետ կապված հարցերով դատարանում և այլ անձանց հետ հարաբերություններում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23.2 գ) ինչպես իր նշանակման ժամանակ, այնպես էլ դրանից հետո ապահովման միջոց հանդիսացող ակտիվները՝ հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորություններին սույն օրենքով սահմանված կարգով համարժեք չլինելու դեպքում իրականացնելու ապահովման միջոցների, այդ թվում` գրավի առարկայի ողջամիտ գնով իրացման համար անհրաժեշտ բոլոր իրավական գործողությունները` հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջներն ամբողջությամբ բավարարելու նպատակով. 7. Հիփոթեքային կառավարչի նշանակման և նրա կողմից ապահովման միջոց հանդիսացող ակտիվների կառավարման կապակցությամբ առաջացող ծախսերը, այդ թվում` վարձատրությունը, կատարվում են ռեգիստրում գրանցված ակտիվներից ստացված միջոցների հաշվին՝ առաջնահերթության կարգով: |