Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 76 Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակում. 1. Քրեակատարողական հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման կամ դրա իրական վտանգի դեպքերում քրեակատարողական հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ. 2. Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ մինչև 30 օր ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում, իսկ դատապարտյալների զանգվածային անկարգության և զանգվածային անհնազանդության դեպքում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո անհապաղ դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ համապատասխան որոշում ընդունելու համար։ Բացառիկ դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև 30 օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը. 3. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացումը, սահմանվել պահպանության և հսկողության ուժեղացված տարբերակներ, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու հատուկ կարգ, փոփոխվել օրվա կանոնակարգը, սահմանափակվել արտադրական, նյութակենցաղային, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ գործունեությունը, կարող են ձեռնարկվել նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ։ Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 76 4. Դատապարտյալի, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որը ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու կամ այն վերացնելու մասին. 5. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին։ |