FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  18

Անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը.
1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի.
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը.
3. Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի.
4. Անձին կալանավորելը, կալանքի ժամկետը երկարաձգելը, բժշկական հաստատությունում հարկադրաբար տեղավորելը թույլատրվում են միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով.
5. Սույն օրենսգրքով ձերբակալման տվյալ տեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը լրանալուն պես ձերբակալված անձը պետք է անհապաղ ազատ արձակվի, եթե առկա չէ նրան կալանավորելու վերաբերյալ որոշում.
6. Յուրաքանչյուր անձի անհապաղ և պատշաճ ձևով պարզաբանվում են նրան ազատությունից զրկելու պատճառները, իսկ հանցագործության մեջ մեղադրվելու դեպքում՝ նաև մեղադրանքը.
7. Ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն անձի նկատմամբ, որը կամավոր չի կատարում իր անձնական անձեռնմխելիությանը միջամտող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությունը.
8. Վարույթի ընթացքում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ֆիզիկական կամ հոգեկան բռնության, այդ թվում՝ դեղերի օգտագործման, սովի, ուժասպառման, հիպնոսի, բժշկական օգնությունից զրկվելու միջոցով: Արգելվում է անձից տեղեկություններ ստանալ բռնության, սպառնալիքի, խաբեության, նրա իրավունքների ոտնահարման, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների միջոցով:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  18

9. Արգելվում է վարույթի ընթացքում մարդու կյանքը կամ առողջությունը վտանգող, նրան ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառող գործողություններ կատարելը: