FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  459

Համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը.
1. Դատարանը բավարարում է համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 458-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 458-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` համաձայնեցման վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները.
2. Մեղադրյալի միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը կողմերի բանակցությունների համար սահմանում է առավելագույնը մեկամսյա ժամկետ.
3. Դատարանը համաձայնեցման վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժում է առանձին որոշմամբ: