Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ և ՀԱՇՎԱՌՈՒՄԸ. 1. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը: Սպառողներին Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է (են) Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու (գազետիր), ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր: 1-1 . Հայաստանի Հանրապետության աշխարհագրական oբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցումը իրականացվում է օրենքով լիազորված մարմինների ընդունած իրավական ակտերի հիման վրա՝ ա) մարզի, համայնքի, բնակավայրի անվանակոչման և (կամ) անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից. բ) ֆիզիկաաշխարհագրական և ինժեներատեխնիկական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից. 2. Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |