FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  898

Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը.
1. Պարտապանը պարտավոր է ֆինանսական գործակալին վճարել` պայմանով, եթե նա հաճախորդից կամ ֆինանսական գործակալից գրավոր ծանուցում է ստացել դրամական պահանջը տվյալ ֆինանսական գործակալին զիջելու մասին, և այդ ծանուցման մեջ սահմանված է կատարման ենթակա դրամական պահանջը, ինչպես նաև նշված է այն ֆինանսական գործակալը, ում պետք է վճարվի.
2. Պարտապանի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է ողջամիտ ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, պարտապանն իրավունք ունի տվյալ պահանջով վճարել հաճախորդին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած իր պարտավորության.
3. Ֆինանսական գործակալի հանդեպ պարտապանի կողմից դրամական պահանջը սույն հոդվածի կանոններին համապատասխան կատարելը պարտապանին ազատում է հաճախորդի առջև համապատասխան պարտավորությունից: