FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

Պայմանագրային ֆոնդի կանոնները.
1. Պայմանագրային ֆոնդի կանոնները առնվազն ներառում են`
    1) ֆոնդի անվանումը և գործունեության ժամկետը (եթե նրա գործունեությունը սահմանափակված է որոշակի ժամկետով), կառավարչի, պահառուի և ֆոնդի մասնակիցների ռեեստրավարի (եթե այն կառավարչից տարբերվող այլ անձ է) անվանումը և գտնվելու վայրը.
    2) ֆոնդի տեսակը (ըստ ներդրումային քաղաքականության և ըստ փայերի թողարկման և հետգնման կառուցակարգի) և կարգավիճակը (պայմանագրային ֆոնդ).
    3) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, այդ թվում` ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները, ներդրումների հետ կապված ռիսկերի համառոտ նկարագիրը.
    4) ածանցյալներով գործարքների կնքման նպատակները, թույլատրելի ածանցյալ ֆինանսական գործիքների տեսակները, սահմանաչափերը, թույլատրելի ռիսկերի առավելագույն չափերը և դրանց հաշվարկման մեթոդը, եթե ֆոնդի կանոնների համաձայն` ֆոնդի ակտիվները կարող են ներդրվել ածանցյալ ֆինանսական գործիքներում.
    5) փայերի դասերը և դրանցից յուրաքանչյուրով հավաստվող իրավունքները, փայի անվանական արժեքը (առկայության դեպքում).
    6) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը.
    7) ֆոնդի ակտիվներից կառավարչին և պահառուին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը, ֆոնդի հաշվին կատարվող ծախսերի տեսակները և դրանց առավելագույն չափը.
    8) փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման, իսկ հրապարակային ֆոնդերի դեպքում՝ նաև դրանց հրապարակման կարգն ու ժամկետները.
    9) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.
    10) տեղեկատվության հրապարակման կարգը, ոչ հրապարակային ֆոնդի դեպքում՝ ֆոնդի մասնակիցներին տեղեկատվության տրամադրման կարգը.
    11) ֆոնդի կանոնների փոփոխման կարգը.
    12) կառավարչի և պահառուի փոփոխման կարգը և պայմանները.
    13) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում).
    14) փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման), ինչպես նաև փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման (մարման) կասեցման կարգը և պայմանները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  24

15) փայերի փոխանակման կարգը և պայմանները, եթե նախատեսվում է փայերի փոխանակման հնարավորություն.
    16) ֆոնդի մասնակիցների և կառավարչի իրավունքները և պարտականությունները.
    17) փակ ֆոնդի ժողովի գումարման նվազագույն պարբերականությունը, անցկացման և որոշումների ընդունման կարգը, արտահերթ ժողով գումարելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ֆոնդի ժողովին վերապահված բացառիկ իրավասությունները կամ նշում այն մասին, որ տվյալ ֆոնդում ֆոնդի ժողով չի գումարվում.
    18) ֆոնդի տեսակի փոփոխման, ֆոնդի միացման և ֆոնդի դադարման կարգը.
    19) սույն օրենքով նախատեսված այլ դրույթներ.
2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել բաց պայմանագրային ֆոնդի կանոններում ներառման ենթակա այլ դրույթներ և տեղեկություններ.
3. Փայի ձեռքբերմամբ ֆոնդի կանոնները համարվում են ֆոնդի մասնակցի կողմից ընդունված.
4. Ֆոնդի կանոններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելու դեպքում այդ փոփոխությունները և (կամ) լրացումները պետք է 10-օրյա ժամկետում ներկայացվեն Կենտրոնական բանկ: Ներկայացված փոփոխությունները և (կամ) լրացումները ենթակա են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցման Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից գրանցվելու պահից, բացառությամբ սույն օրենքի 26-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված դեպքի.
5. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է գրանցել ֆոնդի կանոնների փոփոխությունները և (կամ) լրացումները, եթե դրանք հակասում են օրենքին, դրա վրա հիմնված այլ նորմատիվ իրավական ակտերին և (կամ) չեն բխում ֆոնդի մասնակիցների շահերից: