FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  11

Տեղական հանրաքվեի հանձնաժողովների համակարգը.
1. Տեղական հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովում են Սահմանադրությանը և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն կազմավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները և տեղամասային ընտրական հանձնաժողովները.
2. Երևան քաղաքում տեղական հանրաքվեն կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ մնացած համայնքներում հանրաքվեն կազմակերպում և անցկացնում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները.
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու իրավունք ունեն «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը՝ յուրաքանչյուրը երկու անդամ, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ երեք անդամ: «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության կողմերը տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հանրաքվեի քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 35 օր առաջ: Եթե «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերը սահմանված ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով չեն ներկայացնում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին հայտարարություն է հրապարակում իր համացանցային կայքում, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թափուր տեղերը համալրվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
4. Հանրաքվեի կազմակերպումն ու անցկացումն ապահովելու համար ընտրական հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենքով նախատեսված լիազորությունները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովներին վերապահված այն լիազորությունները, որոնք կիրառելի են և անհրաժեշտ հանրաքվեի կազմակերպման և իրականացման համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  11

5. Տեղական հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովների գործունեության կարգը, ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը, ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը, հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման և քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը որոշվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգին համապատասխան: