FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  195

Պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման ենթակա արժեթղթերը.
1. Կենտրոնական դեպոզիտարիայում պարտադիր կենտրոնացված ռեեստրավարման են ենթակա հետևյալ արժեթղթերը՝
    1) կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված արժեթղթերը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արժեթղթերի և Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված դեպքերի.
    2) սույն մասի 1-ին կետում նշված արժեթղթերին բաժանորդագրվելու իրավունքները, որոնք հրապարակայնորեն առաջարկվել են հանրությանը.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջն ապահովելու նպատակով թողարկողը Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքում է կենտրոնացված ռեեստրի վարման պայմանագիր.
3. Մինչև արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման սկիզբը թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ կնքել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիր: Եթե արժեթղթերը պետք է թույլատրվեն կարգավորվող շուկայում առևտրին, որոնք նախկինում հրապարակայնորեն չեն առաջարկվել հանրությանը, ապա թողարկողը պարտավոր է Կենտրոնական դեպոզիտարիայի հետ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագիրը կնքել մինչև նշված արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության համար դիմելը: