Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Տվյալների սուբյեկտի համաձայնությունը. 1. Տվյալների սուբյեկտը կարող է տալ իր համաձայնությունը անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, եթե լիազորագրով հատուկ նախատեսված է նման լիազորություն. 2. Համաձայնության հիման վրա մշակվող տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն օբյեկտիվորեն անհրաժեշտ է տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար, կամ համաձայնությամբ սահմանված ժամկետով. 3. Տվյալների սուբյեկտն իրավունք ունի հետ կանչելու իր համաձայնությունը սույն օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով. 4. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը համարվում է տրված, և մշակողն այն մշակելու իրավունք ունի, երբ՝ 1) մշակողին հասցեագրած և տվյալների սուբյեկտի ստորագրած փաստաթղթում նշված են անձնական տվյալները, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաթուղթն իր բովանդակությամբ հանդիսանում է անձնական տվյալները մշակելու դեմ առարկություն. 2) մշակողը տվյալները ստացել է տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի հիման վրա և օգտագործում է այդ պայմանագրով սահմանված գործողությունների նպատակով. 3) տվյալների սուբյեկտն իր կամքով, օգտագործելու նպատակով բանավոր փոխանցում է մշակողին իր անձնական տվյալների մասին տեղեկությունները. 5. Առանց տվյալների սուբյեկտի համաձայնության անձնական տվյալներ կարող են մշակվել, եթե տվյալներ մշակելն ուղղակիորեն նախատեսված է օրենքով. 6. Անձնական տվյալներ մշակողը կամ լիազորված անձը տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնությունն ստանալու նպատակով տվյալների սուբյեկտին ծանուցում է տվյալներ մշակելու մտադրության մասին. 7. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը տրվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բանավոր համաձայնության դեպքում` այնպիսի հավաստի գործողությունների միջոցով, որոնք ակնհայտորեն կվկայեն տվյալների սուբյեկտի` անձնական տվյալները օգտագործելու համաձայնության մասին. 8. Տվյալների սուբյեկտի համաձայնությունը ստանալու փաստն ապացուցելու, իսկ հանրամատչելի անձնական տվյալներ մշակելու դեպքում դրանց հանրամատչելի լինելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է մշակողը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 9. Տվյալների սուբյեկտի անգործունակության կամ սահմանափակ գործունակության կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն է տալիս տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցիչը. 10. Տվյալների սուբյեկտի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն են տալիս տվյալների սուբյեկտի բոլոր ըստ օրենքի ժառանգները, ժառանգներ չունենալու դեպքում՝ ժառանգության բացման վայրի համայնքի ղեկավարը, իսկ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում՝ անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի հավատարմագրային կառավարիչը, եթե մինչ այդ տվյալների սուբյեկտը նման համաձայնություն չի տվել. 11. Տվյալների սուբյեկտի մահվան դեպքում նրա անձնական տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մշակվող տվյալները պետք է լինեն մահացած անձի անունը, սեռը, ծննդյան և մահվան տարին, ամիսը, ամսաթիվը: Մշակույթի, արվեստի, գիտության, կրթության, սպորտի, կրոնի և հանրային այլ բնագավառների գործչի մահվան դեպքում նրա անձնական կյանքի տվյալները կարող են մշակվել առանց համաձայնության, եթե մահվան օրվանից անցել է հիսուն տարի: |