FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Հրապարակման ենթակա տեղեկատվությունը.
1. Ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր, որը նշում է պարունակում ավանդի դիմաց վճարվող որոշակի տոկոսադրույքի, եկամտաբերության կամ որևէ այլ հատուցման չափի մասին, պարտադիր պետք է առնվազն հայերենով (բացառությամբ օտար լեզուներով տպագրվող թերթերի և հատուկ հրատարակությունների), հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներառի՝
    1) Կենտրոնական բանկի սահմանած կարգով հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
    2) ավանդային պայմանագրի գործողության ժամկետը, որի ընթացքում ավանդատուն կստանա խոստացված տարեկան տոկոսային եկամտաբերությունը.
    3) տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող հաշվի նվազագույն մնացորդի չափը և ժամանակահատվածը կամ ժամկետային սահմանափակումները.
    4) տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող ավանդի նվազագույն սկզբնական գումարի չափը, եթե այդ գումարի չափը գերազանցում է տարեկան տոկոսային եկամտաբերությունն ապահովելու համար պահանջվող հաշվի նվազագույն մնացորդի չափը.
    5) եթե տվյալ հաշվի տեսակի համար բանկի կողմից նախատեսված կամ սահմանված են սակագներ կամ տարեկան տոկոսային եկամտաբերությունը նվազեցնող այլ պայմաններ, ապա հայտարարություն այն մասին, որ բանկի սահմանած սակագների կամ այլ պայմանների կիրառման հետևանքով տարեկան տոկոսային եկամտաբերությունը կարող է նվազել.
    6) եթե տվյալ հաշվի տեսակի համար բանկի կողմից նախատեսված կամ սահմանված է որևէ տուժանք, ապա հայտարարություն` նման տուժանքի կիրառման դեպքերի մասին.
    7) տոկոսագումարների հարկման մասին հայտարարություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

2. Եթե ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր հիշատակում է, որ ավանդի հատուցումը երաշխավորված է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, ապա այն պարտադիր պետք է հայերենով, հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների տեղեկատվություն պարունակի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով երաշխավորված ավանդի չափերի մասին: Հայերենին զուգահեռ այլ լեզուների օգտագործումը չի արգելվում.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, և 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ենթակա չէ պարտադիր հրապարակման հեռուստատեսությամբ հեռարձակվող կամ արտաքին գովազդի վահանակների միջոցով իրականացվող գովազդի, հայտարարության, առաջարկի, օֆերտայի կամ օֆերտա անելու հրավերի դեպքում: Սույն մասով նախատեսված գովազդը նշում է պարունակում այն մասին, թե որտեղ կարելի է ծանոթանալ գովազդվող ավանդի պայմաններին.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների որոշ տեսակների համար Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել պարտադիր կիրառման ենթակա տեքստեր կամ օրինակելի ձևեր և նվազագույն պահանջներ: