FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  15

Հանձնաժողովի նիստերը.
1. Հանձնաժողովի նիստն անցկացվում է հանձնաժողովի գտնվելու վայրում կամ հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ` այլ վայրում.
2. Հանձնաժողովը հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ հանձնաժողովի անդամի կամ գլխավոր քարտուղարի առաջարկության հիման վրա հրավիրում է հերթական և արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են շաբաթը մեկ, իսկ արտահերթ նիստերը՝ ըստ անհրաժեշտության.
3. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ, ինչպես նաև եթե չեն պահանջում ըստ էության քննարկում (ընդունվելիք իրավական ակտի բովանդակությանը դրա հասցեատերերի համաձայնության առկայության պարագայում): Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի և ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
4. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, և այն նախագահում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող հանձնաժողովի անդամը.
5. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող, հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցերի քննարկման կամ շահագրգիռ անձի կողմից հարցի քննարկումը դռնփակ անցկացնելու վերաբերյալ միջնորդության՝ հանձնաժողովի կողմից շահագրգիռ անձի շահերի, ներառյալ առևտրային գաղտնիքի և օրենքով պահպանվող այլ իրավաչափ շահերի պաշտպանության տեսանկյունից հիմնավոր համարվելու դեպքերի: Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկելու մասին միջնորդությունն ընդունվում կամ մերժվում է նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ, քննարկվում է դռնփակության պայմաններում և արձանագրվում.
6. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ նիստի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել նիստը կամ կոնկրետ հարցի քննարկումը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  15

7. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննարկվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը.
8. Շահագրգիռ կամ այլ անձինք հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով՝ իրական ժամանակի ռեժիմում.
9. Եթե հանձնաժողովի նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա նիստը նախագահողը կարող է նիստի անցկացման վայրից հեռացնել նրան և նիստը շարունակել նրա բացակայությամբ.
10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում և ձայնագրվում են։ Դռնփակության պայմաններում քննարկվող հարցերի պարագայում, ինչպես նաև նիստի ձայնագրման համար նախատեսված սարքավորման անսարքության կամ նիստի ձայնագրման անհնարինության այլ դեպքերում ապահովվում է միայն արձանագրումը: Արձանագրությունն ստորագրում է նիստը նախագահողը.
11. Հանձնաժողովի նիստեր հրավիրելու ու անցկացնելու կարգը սահմանվում է հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: