FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  29

Թարգմանիչը, նրա իրավունքներն ու պարտականությունները.
1. Թարգմանիչը ծառայողական քննության արդյունքներով չշահագրգռված անձն է, որը հրավիրվում և ծառայողական քննության մասնակից է դարձվում այն դեպքերում, երբ այլ անձը, ծառայողական քննությանը աջակցող անձինք չեն տիրապետում հայերենին, կամ երբ անհրաժեշտություն է առաջացել թարգմանել գործի ճիշտ լուծմանն անհրաժեշտ որևէ փաստաթուղթ: Ծառայողական քննության ընթացքում թարգմանիչը հրավիրվում և քննությանը մասնակից է դարձվում սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով.
2. Նույն ընթացակարգով հրավիրվում և ծառայողական քննությանը մասնակից է դարձվում նաև համրի կամ խուլի հետ բացատրվելու ունակ անձը, որի վրա տարածվում են սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասի դրույթները.
3. Թարգմանիչն իրավունք ունի՝
    ա) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
    բ) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ ու առաջարկություններ.
4. Թարգմանիչը պարտավոր է՝
    ա) ներկայանալ ծառայողական քննություն իրականացնող անձի գրավոր պահանջով, մասնակցել անհրաժեշտ գործողությունների կատարմանը և կատարել ճշգրիտ թարգմանություններ.
    բ) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության և արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններում (տեղեկանքներում) եղած գրառումների լրիվությունն ու ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն.
    գ) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով բացատրություններ տալ իր կատարած թարգմանությունների համար: