Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 Օտարերկրյա պետությունում գործող բանկում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող բանկում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ բանկ ստեղծելը չի համապատասխանում սույն կետի պահանջներին ու պայմաններին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ. 3. Կենտրոնական բանկը, սույն հոդվածի երկրորդ կետով սահմանված դեպքերում, նախատեսվող գործարքի վերաբերյալ նախնական համաձայնություն տալու մասին դիմումը քննարկում է մեկամսյա ժամկետում և համաձայնություն է տալիս, եթե նախատեսվող գործարքը համատեղելի է բանկի ֆինանսական վիճակի հետ, և համաձայն Կենտրոնական բանկի հաստատած պայմանների և կարգի, կնպաստի ֆինանսական շուկայում տվյալ բանկի գործունեության զարգացմանը և չի հակասում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 3.1 Կենտրոնական բանկը կարող է պահանջել բանկից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում օտարել այլ անձի կանոնադրական կապիտալում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված իր մասնակցությունը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այդ մասնակցությունը կարող է չհիմնավորված ռիսկեր առաջացնել բանկի համար և (կամ) վտանգել բանկի հաճախորդների և (կամ) սպառողների շահերը և (կամ) խոչընդոտել բանկի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ձեռք բերված մասնակցությունն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն մասով սահմանված ժամկետը երկարաձգել ևս վեց ամսով. 4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված նախնական համաձայնությունը չի պահանջվում, եթե` ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցությունը բանկին է անցել բանկի նկատմամբ ստանձնած և չկատարված պարտավորությունների դիմաց: Նման կարգով ձեռք բերված մասնակցությունը բանկը պետք է օտարի հնարավոր կարճ ժամանակամիջոցում, բայց վեց ամսից ոչ ուշ: Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով. բ) բանկը մի այլ անձի կանոնադրական կապիտալում մասնակցությունը ձեռք է բերել իր հաճախորդի անունից և հաշվին կամ կոմիսիոն հիմունքներով բաժանորդագրական գործունեություն իրականացնելու ընթացքում, եթե ըստ պայմանագրի բանկը պարտավոր է թողարկողին հատուցել միայն իրացված (տեղաբաշխված) արժեթղթերի արժեքը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ և ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ. 1. Բանկերին արգելվում է տեղաբաշխել որևէ անձի արժեթղթեր և (կամ) որպես հիմքում ընկած առարկա՝ ներդրումային արժեթուղթ ունեցող ածանցյալ ֆինանսական գործիքներ և միաժամանակ այդ անձին տվյալ արժեթղթերից և (կամ) համապատասխան ածանցյալ ֆինանսական գործիքներից բխող պարտավորությունները կատարելու համար վարկեր տրամադրել. 2. Առանց Կենտրոնական բանկի նախնական համաձայնության բանկերին արգելվում է այնպիսի գործարքներ կամ գործառնություններ իրականացնելը, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը` ա) մեկ այլ անձի կանոնադրական հիմնադրամում 4,99 տոկոս և ավելի մասնակցություն է. բ) մեկ անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 15 տոկոսը. գ) բոլոր անձանց կանոնադրական հիմնադրամներում գերազանցում է տվյալ բանկի ընդհանուր կապիտալի 35 տոկոսը: Բանկը սույն կետով սահմանված կարգով այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցություն ձեռք բերելիս տվյալ անձանց հաշվեկշիռները միավորում է իր հաշվեկշռում` Կենտրոնական բանկի սահմանած կարգով: Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով և պայմաններով վերահսկողություն է իրականացնում այն անձանց նկատմամբ, որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում (համախմբված հաշվեկշիռ): Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-1-րդ գլխով սահմանված կարգով: Սույն կետով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում բանկի մասնակցությունը մեկ այլ կամ միևնույն անձի կանոնադրական հիմնադրամում գերազանցում է 9 տոկոսը, 15 տոկոսը, 25 տոկոսը, 35 տոկոսը, 50 տոկոսը, 70 տոկոսը կամ կազմում է 100 տոկոս: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 35 5. Սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետում, ինչպես նաև 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում բանկի կողմից հիշյալ մասնակցությունը չօտարելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է պարտադրել տվյալ բանկին այդ մասնակցության ձեռքբերման արժեքի սահմաններում կորուստ ճանաչել և անմիջապես իրացնել այն, ինչպես նաև բանկին դատական կարգով տուգանել խախտման յուրաքանչյուր օրվա համար` տվյալ մասնակցության անվանական արժեքի մեկ տոկոսի չափով: |