Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 12
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 Պետական բյուջեի նախագծի կազմումը. 1. Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա` այդ որոշմամբ և սույն օրենքով նախատեսված ժամկետներում. 1.1. Սույն օրենքով նախատեսված՝ պետական բյուջեի առանձին ծախսերի ուղղություններով նորմաները սահմանում է Կառավարությունը. 2. Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 31 հոդվածին համապատասխան, խորհրդակցում է կենտրոնական բանկի հետ` պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջնաժամկետ կանխատեսումների շուրջ: 2-1. Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից` ա) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում. բ) առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում: 2-2. Առաջիկա երեք տարվա` Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հատվածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան: Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք` պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար: 2-3. Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է սույն օրենքով և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 2-4. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ` առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ: 2-5. Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը` առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում: 2-6. Պետական մարմնի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ստորագրում է պետական մարմնի ղեկավարը: 2-7. Սահմանված ժամկետում պետական մարմնի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը: 2-8. Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները: 2-9. Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն: 2-10. Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում` ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 4. Պետական մարմիններն առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումների համաձայն կազմված իրենց և համակարգի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը (որտեղ ցույց է տրվում կապն առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ և ընդգծվում են առաջիկա երեք տարվա պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի նկատմամբ բոլոր զգալի շեղումները), իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի` ըստ առանձին համայնքների բաշխումը առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազորված մարմին. 4.1. Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից նպատակային հատկացումներ ստանալու նպատակով պետական լիազորված մարմնից ստացված մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների կամ լրացուցիչ ծախսերի պետության կողմից փոխհատուցվող գումարների ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալները, ինչպես նաև օրենսդրությամբ պահանջվող այլ նյութեր, առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում տարածքային կառավարման մարմինների միջոցով ներկայացնում են պետական լիազորված մարմին: Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարները հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով և ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 4.2. Առաջիկա տարվա դոտացիայի ընդհանուր գումարների ըստ առանձին համայնքների բաշխման հաշվարկներն իրականացնելու համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) կողմից հաշվառվող ելակետային տվյալները մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում օրենսդրությամբ սահմանված ծավալով և կարգով չստացվելու դեպքում առաջիկա տարվա համար այդ համայնքի բյուջեին տրվող դոտացիան հաշվարկվում է` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված համապատասխան ելակետային տվյալները, եթե օրենքով այլ բան չի նախատեսված. 4.3. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ը որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման դեպքում դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` հիմք ընդունելով ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկման ճշգրտված ելակետային տվյալները և (կամ) վերացնելով հաշվարկներում տեղ գտած վրիպումները, կատարում է տվյալ տարվա դոտացիայի գումարների ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ, որի արդյունքները սույն հոդվածի 4.5-րդ մասին համապատասխան արտացոլվում են առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում. 4.4. Ընթացիկ տարվա դոտացիայի հաշվարկներում կիրառված ելակետային տվյալներում կամ կատարված հաշվարկներում որևէ համայնքի գծով սխալների հայտնաբերման մասին ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից հետո դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում ստացված տեղեկատվության հիման վրա տվյալ տարվա դոտացիաների գումարների` ըստ առանձին համայնքների բաշխման վերահաշվարկ չի իրականացվում. 4.5. Ընթացիկ տարվա համար յուրաքանչյուր համայնքի գծով սույն հոդվածի 4.3-րդ մասի համաձայն վերահաշվարկված և նույն տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված դոտացիայի գումարների միջև` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 ա) բացասական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարը) հետ է գանձվում այդ համայնքից` վերջինիս գծով առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար ավել հաշվարկված գումարի չափով պակասեցման ճանապարհով (ընդ որում, եթե գանձման ենթակա գումարը գերազանցում է առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարը, ապա այդ գերազանցող չափով գումարի գանձումը նույն եղանակով իրականացվում է նաև առաջիկա տարվան հաջորդող հերթական տարիների ընթացքում). բ) դրական տարբերության առաջացման դեպքում այդ տարբերությունը (ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարը) հատկացվում է տվյալ համայնքին առաջիկա տարվա պետական բյուջեով համայնքների միջև բաշխման համար նախատեսված դոտացիայի ընդհանուր գումարի հաշվին` այդ համայնքին առաջիկա տարվա համար հաշվարկված դոտացիայի գումարն ընթացիկ տարվա համար պակաս հաշվարկված գումարի չափով ավելացման ճանապարհով: Եթե սույն մասի «ա» կետով սահմանված եղանակով գումարի գանձման ժամանակաշրջանը որոշ համայնքների գծով ընդգրկում է ոչ միայն առաջիկա տարին, այլև դրան հաջորդող հերթական տարիները (գանձման ժամանակաշրջան), ապա սույն կետի համաձայն` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներին (սույն կետում այսուհետ` հատկացում ստանալու իրավունք ունեցող համայնքներ) հատկացումը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարի պետք է իրականացվի այդ տարիներին գանձման ենթակա գումարի սահմաններում (ընդ որում, հատկացում ստանալու իրավունք ունեցող յուրաքանչյուր համայնքին իրեն հասանելիք հատկացման գումարը գանձման ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում պետք է տրվի հատկացում ստանալու իրավունք ունեցող բոլոր համայնքներին հասանելիք հատկացման ընդհանուր գումարում յուրաքանչյուր համանման համայնքի գումարի տեսակարար կշռին համապատասխանող չափով): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 4.6. Սույն հոդվածի 4.4-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 4.5-րդ մասի համաձայն` ըստ առանձին համայնքների համապատասխան տարվա դոտացիայի գումարների վերահաշվարկմամբ այդ տարվա դոտացիաների տրամադրման բնագավառում պետության և համայնքների միջև փոխադարձ պարտավորությունները համարվում են ամբողջությամբ կարգավորված և վերանայման ենթակա չեն, եթե օրենքով այլ բան չի նախատեսված. 5. Դոտացիայի գումարները հաշվարկող մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող հատկացումների չափերը. 6. Բյուջետային հիմնարկի ֆինանսավորման հայտը ստորագրում է ղեկավարը, որն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում բյուջետային հատկացումների նպատակային օգտագործման համար. 7. Սույն օրենքով սահմանված ժամկետներում բյուջետային ֆինանսավորման հայտերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը. 8. Կապիտալ ծախսերը հաշվարկվում են նպատակային ծրագրերի հիման վրա: Այդ ծրագրերի իրականացման ժամկետը բյուջետային տարվան գերազանցելու դեպքում առանձնացվում են տվյալ ծրագրերի` ըստ տարիների ֆինանսավորման չափերը: Նման ծրագրերով ֆինանսավորվող ծախսերը յուրաքանչյուր բյուջետային տարվա համար ճշգրտում է պետական լիազորված մարմինը և առանձին տողով ներկայացնում համապատասխան տարվա պետական բյուջեում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 8.1. Պետական բյուջեի նախագծի արտարժութային մուտքերը և ելքերը դրամային արտահայտությամբ հաշվարկվում են` կիրառելով պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու ամսվա առաջին օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը, իսկ եթե այդ օրվա դրամի միջին փոխարժեքի կիրառմամբ ողջամիտ ժամկետում արտարժութային մուտքերի և ելքերի նշված հաշվարկը կատարել հնարավոր չէ, ապա այդ ամսվան նախորդող ամսվա առաջին օրը նույն շուկայում ձևավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը. 8.2. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի` ա) 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս. բ) 50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը. գ) 60 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի «ա» կետի պահանջից, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ պայմանավորված խոշորածավալ տարերային և տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ. 8.4. Եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝ ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար. բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունն այդ տարվան հաջորդող տարում կազմվող պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծն աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար. 9. Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում հայտատուների հետ համաձայնեցնում է նրանց ներկայացրած հայտերով նախատեսված ծախսերի ֆինանսավորման չափերը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 10. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատվիրակված որոշակի լիազորությունների հիման վրա առանձին բնագավառներում կարգավորող գործունեություն իրականացնող գործադիր իշխանությունից անկախ մարմինների (սույն մասում այսուհետ` հայտատու մարմին) բյուջետային ֆինանսավորման հայտերի պատճենները պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում են Ազգային ժողով: Եթե որևէ հայտատու մարմնի ներկայացրած բյուջետային ֆինանսավորման հայտի շուրջ այդ մարմնի և պետական լիազորված մարմնի միջև ծագած տարաձայնությունները մինչև պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելը համաձայնեցվել են, ապա պետական բյուջեի նախագծի հետ Ազգային ժողով է ներկայացվում փոխհամաձայնեցված ցուցանիշներ պարունակող, հայտատու մարմնի կազմած բյուջետային ֆինանսավորման հայտի պատճենը. 11. Բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման և դրանց շուրջ` պետական լիազորված մարմնի ու հայտատուների միջև տարաձայնությունների համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի պահանջներին համապատասխան. 12. Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա պետական լիազորված մարմինը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն. 13. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը` ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ. 14. Պետական բյուջեի պետական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, սույն օրենքով սահմանված դասակարգմամբ, ներկայացվում են Ազգային ժողով` առանձին փակ ծրարով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 21 15. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչև պետական բյուջեի նախագծի ներկայացումը: |