Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ. 1. Ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է խորհրդի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումն ու տեղաբաշխումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 2. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած Ընկերությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունքներ` Ընկերության սահմանած ժամկետներում: Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները: Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք: Ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով: Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ: Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (Ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով` համաձայն պարտատոմսերի թողարկման մասին որոշման: Ընկերությունն իրավունք ունի թողարկել` ա) Ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր. բ) երրորդ անձանց կողմից պարտատոմսերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր. գ) առանց ապահովման պարտատոմսեր: Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ըստ ներկայացնողի պարտատոմսեր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստրը: Կորցրած անվանական պարտատոմսը վերականգնում է Ընկերությունը` ողջամիտ վճարի դիմաց: Կորցրած` ըստ ներկայացնողի պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Ընկերությունը կարող է ընձեռել պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն` դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման. 3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում, Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ տեսակների և դասերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և դասերի բաժնետոմսերի այն քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար. 4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ Ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Եթե պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, ապա տարեկան տոկոսները պարտատոմսի սեփականատիրոջը կարող են չվճարվել, ինչը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պարտատոմսում: Պարտատոմսերով տոկոսները չվճարելու կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում Ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով. 5. Պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները` ա) «Պարտատոմս» անվանումը և հերթական համարը. բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը. գ) կանոնադրական կապիտալի չափը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 40 դ) թողարկման ժամկետը. ե) պարտատոմսի անվանական արժեքը. զ) այդ տեսակի պարտատոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը. է) պարտատոմսերի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը. ը) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը). թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները). ժ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում` փոխարկվող պարտատոմսերի համար` Ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը. 6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին: |