Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 57 Ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները. 1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին. 2. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ. 3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար փրկարարական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով. 4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը. 5. Փրկարար ծառայության ղեկավարի և նրա տեղակալների նկատմամբ սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: 7. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգևատրում և հուշանվերով պարգևատրում խրախուսանքների տեսակներից բացի, լիազոր մարմնի ղեկավարը կիրառում է նաև խրախուսանքի հետևյալ միջոցները. ա) հատուկ կրթաթոշակի նշանակում, բ) կրթաթոշակի բարձրացում: |