Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 Ծախս չհամարվող տարրերը. 1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝ 1) սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով. 2) այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները. 3) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը. 4) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը. 5) համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին փոխանցված ապրանքները, նրա համար կատարված աշխատանքները և (կամ) նրան մատուցված ծառայությունները. 6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը. 7) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը. 8) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը. 9) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները. 10) հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին առկա՝ մինչև հազար դրամ գումարը. 11) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը. 13) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 112 14) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների գծով կատարվող ծախսերը. 15) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը. 16) բանկերի կամ վարկային կազմակերպությունների վճարած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարմանը. 17) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարների հաշվին կատարվող ծախսերը. 18) ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ. 19) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարների հաշվին կատարվող ծախսերը. 20) շահութահարկ վճարողի՝ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքները, եթե բաժնետոմսի, բաժնեմասի կամ փայաբաժնի օտարումը կատարվում է բաժնետոմսը, բաժնեմասը կամ փայաբաժինը ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվան հաջորդող երկու հարկային տարիները լրանալուց հետո: |