Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 18 Պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկը. 1. Պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի և սույն օրենքի հավելված 9-ով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում ստաժին համապատասխանող գործակցի արտադրյալով: 2. Պետական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար նախատեսված է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու սանդղակների աղյուսակ, որը ներառում է պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները. 3. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի մակարդակներից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից: |