FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը.
1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսուհետ` գերիշխող դիրք) չարաշահումը.
2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝
    1) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված կամ խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.
    2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը կամ կիրառումը, որի հետևանքով ստեղծվում են կամ կարող են ստեղծվել խտրական պայմաններ.
    3) այլ տնտեսավարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.
    4) ի վնաս սպառողի շահերի՝ ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ դադարեցումը կամ ապրանքները պահելու, փչացնելու կամ ոչնչացնելու միջոցով կամ այլ ձևով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը.
    5) այլ տնտեսավարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանումը կամ կիրառումն այլ հավասար պայմաններում.
    6) պայմանագրի կողմին կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, իրենց համար ոչ շահավետ կամ պայմանագրի առարկային չվերաբերող տնտեսապես և (կամ) տեխնոլոգիապես չհիմնավորված պայմաններ պարտադրելը.
    7) տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպման, լուծարման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.
    8) այլ տնտեսավարող սուբյեկտի` շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար, կամ որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

9) գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտին պատկանող փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների՝ ողջամիտ վճարի կամ պայմանի դիմաց այլ տնտեսավարող սուբյեկտին օգտագործելու կամ շահագործելու թույլտվություն չտալը, եթե այդ տնտեսավարող սուբյեկտներն օբյեկտիվորեն չեն կարող այլ տնտեսավարող սուբյեկտներից ձեռք բերել այդ փոխանցման ցանցերի, այլ բաշխիչ ցանցերի կամ այլ ենթակառուցվածքների շահագործման կամ օգտագործման թույլտվությունը, և առանց դրա հնարավոր չէ գործունեություն իրականացնել ապրանքային շուկայում.
    10) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել խտրական պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսավարող սուբյեկտներին.
    11) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփոխումը կամ պահպանումը, եթե դրանք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.
    12) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը.
    13) չհիմնավորված բարձր կամ չհիմնավորված ցածր գների սահմանումը և (կամ) կիրառումը.
    14) ապրանք ձեռք բերողի կամ ձեռք բերել ցանկացողի հետ պայմանագիր կնքելուց տնտեսապես կամ տեխնոլոգիապես չհիմնավորված պատճառներով հրաժարվելը կամ խուսափելը համապատասխան ապրանքի արտադրության և (կամ) իրացման հնարավորության առկայության դեպքում.
    15) մասնագիտական կամ այլ միություններին անդամակցելու կամ դրանց գործունեությանը մասնակցելու պայմանների պարտադրումը.
    16) այլ պայմանների կամ վարքագծի սահմանումը կամ կիրառումը, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը կամ արգելմանը.
3. Գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահելու դեպքում Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման) մասին որոշում ընդունել, որը տնտեսավարող սուբյեկտի կողմից ենթակա է կատարման ոչ ուշ, քան այդ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 6 ամսվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

4. Հանձնաժողովի՝ տնտեսավարող սուբյեկտի ապախոշորացման մասին որոշումը դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ենթակա է դատական կարգով հարկադիր վերակազմակերպման: