Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 13 Պետական նշանակության ջրային համակարգերի դասակարգումը բնորոշող չափանիշները. 1. Պետական նշանակության ջրային համակարգերը բնորոշող չափանիշներն են` 1) դրանց ռազմավարական նշանակությունը. 2) սոցիալ-տնտեսական, բնապահպանական նշանակությունը. 3) ջրային համակարգերի օգտագործման խափանման ռիսկը. 4) վթարների առաջացման դեպքում հնարավոր վտանգների առաջացման ռիսկը` բնակչության մեծ խմբերին ջրամատակարարման ապահովման խնդիրների առաջացումը, որպես դրանց հետևանք սոցիալական դժգոհությունների առաջացումը. 5) շրջակա միջավայրում էկոլոգիական արտակարգ իրավիճակների առաջացումը. 2. Պետական հատուկ նշանակության ջրային համակարգեր, պետական նշանակության առաջին և երկրորդ կարգի ջրային համակարգեր համարվում են ռազմավարական նշանակություն ունեցող ջրային համակարգերը, որոնց համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դեպոնացվում են միջոցներ արտակարգ իրավիճակները կանխելու համար: Պետական հատուկ նշանակության ջրային համակարգերի ցանկը սահմանում է սույն օրենքը. 3. Երրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին. 4. Չորրորդ կարգի ջրային համակարգերը, որոնք չեն կառուցվել մասնավոր ներդրումների միջոցով, կարող են սեփականության իրավունքով տրվել համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, դրանց միություններին և հանրային ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների. 5. Հինգերորդ կարգի ջրային համակարգերը կարող են տրվել մասնավորեցման. 6. Պետական նշանակության ջրային համակարգերի իրավական, կազմակերպական, տնտեսական և այլ ռեժիմներն ու դրանց պահպանության և շահագործման պահանջները տարածվում են նաև մասնավոր ներդրողների կառուցած այն ջրային համակարգերի վրա, որոնք իրենց բնութագրերով համապատասխանում են պետական նշանակության ջրային համակարգերի չափանիշներին: Մասնավոր ներդրողների կառուցած ջրային համակարգերի վրա պետական նշանակության ջրային համակարգերի ռեժիմների տարածումը չի առաջացնում դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխություն: |