Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 21 Պրոբացիայի ծառայողի իրավունքները. 1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, պրոբացիայի ծառայողի հիմնական իրավունքներն են՝ 1) որոշումներ ընդունելը. 2) իր լիազորությունների իրականացման նպատակով ցանկացած ժամանակ անարգել այցելել պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման և էլեկտրոնային հսկողության կիրառման վայրեր, ինչպես նաև դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ. 3) անարգել այցելել պրոբացիայի շահառուի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրեր, աշխատավայր և ուսումնական հաստատություն. 4) պրոբացիայի շահառուից պահանջել բացատրություններ, գործի համար անհրաժեշտ փաստաթղթեր. 5) կոչման` սահմանված կարգով բարձրացումը. 6) պաշտոնի նշանակման արդյունքների բողոքարկումը. 7) Պրոբացիայի ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին առաջարկությունների ներկայացումը. 2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ։ |