FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Փաստաբանի վարքագծի կանոնները.
1. Փաստաբանը պարտավոր է առաջնորդվել առնվազն հետևյալ վարքագծի կանոններով.
    1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել ազատ այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են բացասաբար ազդել վստահորդի գործի վրա.
    2) պահպանել փաստաբանական գաղտնիքը.
    3) միշտ պաշտպանել իր վստահորդի շահերը և գերադասել դրանք իր անձնական և փաստաբան գործընկերների շահերից.
    4) չընդունել իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունը, եթե՝
    ա. այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում,
    բ. վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից.
    5) ցույց չտալ իրավաբանական օգնություն, երբ՝
    ա. առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև,
    բ. տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև, եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը,
    գ. ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը,
    դ. պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը.
    6) չանել հայտարարություններ վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.
    7) հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված դեպքերում: Վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար և վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը.
    8) առանց հարգելի պատճառների չխուսափել փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելուց:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

2. Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքին առնչվող հարցերով.
3. Սույն հոդվածով սահմանված փաստաբանի վարքագծի կանոնների մանրամասները և առանձնահատկությունները, ինչպես նաև վարքագծի այլ միասնական կանոնները և փաստաբանական էթիկայի սկզբունքները սահմանվում են սույն օրենքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով.
4. Փաստաբանի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաև վերջիններիս աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի համար, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ աշխատողի նկատմամբ: Փաստաբանները պարտավոր են աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու վերաբերյալ, և հետևել դրանց պահպանմանը.
5. Փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպության օժանդակ անձնակազմում ներառվում են նրանց փաստաբան չհանդիսացող աշխատողները: