FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  44.1

Պարտապանի գույքն արգելանքից հանելը. Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե`
    1) առկա են սույն օրենքի 42 հոդվածում նշված հիմքերը.
    2) դատարանը որոշում է կայացրել գույքն արգելանքից հանելու մասին.
    3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը.
3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով գրավի առարկան գրավառուի կողմից իրացվելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.
    4) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող ավարտված (ավարտական ակտի հիմքով պետական գրանցում ստացած) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված միավորի վերաբերյալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձի կողմից պայմանագրային գնի վերջնահաշվարկի գումարը հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին վճարվելու դեպքում.
    5) առկա են սույն օրենքի 44.3-րդ հոդվածում նշված հիմքերը.
    6) դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
    7) դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
    8) պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է: Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը համապատասխան չափով մասնակի հանում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը՝ բանկեր ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ: