Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը. 1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի. 2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասում նշված վայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում. 3. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է աշխատակազմը. 4. Մրցութային հանձնաժողովը անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե անձը չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը. 5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից. 6. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի. 7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար. ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության. բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության. գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ. 8. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները: Հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 5 բալային համակարգով: Նվազագույն դրական գնահատականը 3 բալն է: Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարն առավելագույնն է: Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է (են) ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները). 9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելու օրը. 9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել: Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչելու, իսկ հարցազրույցի փուլը սահմանված կարգի խախտմամբ անցկացված լինելու դեպքում` նոր հարցազրույցի փուլ անցկացնելու հարցը: Մրցույթի արդյունքների բողոքարկման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի որոշումները կրում են պարտադիր բնույթ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումն ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին դա ընդունելուց հետո` նույն oրը: Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում ընդունելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը. 10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունը ստանալուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում. 10.1. Սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացության հետ միաժամանակ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` սույն հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 85 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ: Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-oրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով: Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ: Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով: Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում: Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով: Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ. 12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: |