Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 101 Ալիմենտային պարտքի որոշումը. 1. Անցած ժամանակի համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության կամ դատական ակտի հիման վրա ալիմենտի բռնագանձում կատարվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կամ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելուն նախորդած եռամյա ժամկետի ընթացքում. 2. Եթե դատական ակտի կամ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության հիման վրա ալիմենտի պահում չի կատարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով, ապա ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով ողջ ժամանակահատվածի համար` անկախ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված եռամյա ժամկետից. 3. Ալիմենտային պարտքի չափը որոշում է դատական ակտերի հարկադիր կատարողը՝ ելնելով դատարանի վճռով որոշված ալիմենտի չափից. 4. Երեխաների համար սույն օրենսգրքի 69-րդ հոդվածին համապատասխան վճարվող ալիմենտային պարտքի չափը որոշվում է՝ ելնելով ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակից և (կամ) այլ եկամտից այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում ալիմենտի բռնագանձում չի կատարվել։ Եթե ալիմենտ վճարելու պարտավոր անձն այդ ժամանակահատվածում չի աշխատել, կամ եթե չներկայացվեն նրա վաստակը և (կամ) այլ եկամուտը հաստատող փաստաթղթեր, ալիմենտային պարտքը որոշվում է` ելնելով դրա բռնագանձման պահին Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափից։ Եթե ալիմենտային պարտքի չափի նման որոշումը էապես խախտում է կողմերից մեկի շահերը, ապա կողմը, որի շահերը խախտվել են, կարող է դիմել դատարան: Դատարանը, ելնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից, որոշում է ալիմենտային պարտքը` կայուն դրամական գումարով: |