FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

9) ապահովագրական հատուցում` ապահովագրված անձին ապահովագրական փաթեթի տրամադրման դիմաց առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը սույն օրենքի պահանջներին համապատասխան կատարվող վճարում.
    10) առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ)՝ պետության հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործառույթներ.
    11) առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր (այսուհետ՝ Ռեգիստր)՝ առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան.
    12) առողջության համընդհանուր ապահովագրության վկայագիր` Ռեգիստրում էլեկտրոնային եղանակով վարվող, սույն օրենքի համաձայն ապահովագրված անձին վերաբերող պարտադիր վավերապայմանները ներառող տեղեկությունների ամբողջություն.
    13) համավճար` ապահովագրական փաթեթի շրջանակում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի համար սահմանված հատուցման առավելագույն չափի և դրանց գնի բացասական տարբերության չափով սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը պարտադիր վճարման ենթակա գումար․ 14) կանխարգելիչ ծառայություն՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ անցնելը կամ դրանց անցնելուն սույն օրենքին համապատասխան հերթագրված լինելը ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման է՝ անկախ ապահովագրավճարն օրենքով սահմանված կարգով վճարելու հանգամանքից.
    15) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
    16) դեղ՝ հասկացությունը կիրառվում է «Դեղերի մասին» օրենքում կիրառվող իմաստով.
    17) դեղատուն՝ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

18) դեղատոմս՝ հասկացությունը կիրառվում է «Դեղերի մասին» օրենքում կիրառվող իմաստով.
    19) բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա՝ Կառավարության կողմից որոշված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը․ 20) բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց համար բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալից բացի, պետության կողմից հատուցման ենթակա՝ Կառավարության կողմից որոշված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնք տրամադրվում են միայն Կառավարության կողմից նախատեսված վիճակով կամ կարգավիճակով պայմանավորված դեպքերում և երաշխավորում են պետության կողմից նրանց առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը․ 21) ուղեգիր՝ էլեկտրոնային կարգով լրացվող փաստաթուղթ, որը կազմվում է Լիազոր մարմնի կողմից այդ իրավասությունը ամրագրած բժշկի կողմից` բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունն ստանալու նպատակով.
    22) փոխկապակցված անձ՝ ապահովագրավճար վճարողի կողմից որոշված անձ՝ հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված, խնամակալ, խնամարկյալ, որը չունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-14-րդ կետերով նախատեսված բնակչության որևէ խմբի պատկանելու կարգավիճակ․ 23) ընտանիքի անդամ՝ հայր, մայր, ամուսին, զավակ, որդեգրող, որդեգրված․ 24) հարկային գործակալ՝ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող իմաստով.
    25) հարկային մարմին՝ օգտագործվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող իմաստով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) առողջության համընդհանուր ապահովագրություն՝ սույն օրենքի համաձայն իրականացվող միջոցառումների համախումբ, որն ապահովագրական դեպքը տեղի ունենալու պարագայում ապահովագրված անձին երաշխավորում է սույն օրենքին համապատասխան ապահովագրական փաթեթում ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի տրամադրման դիմաց ամբողջությամբ կամ մասնակի հատուցումը.
    2) ապահովագրական փաթեթ` սույն օրենքի համաձայն որոշված և ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կամ դեղեր.
    3) ապահովագրավճար` առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթից օգտվելու նպատակով, օրենքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար.
    4) ապահովագրված անձ` սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերից որևէ մեկում ընդգրկված ֆիզիկական անձ, որն ապահովագրական դեպքի պահին ունի օրենքով նախատեսված կարգավիճակ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում.
    5) ապահովագրավճար վճարող` սույն օրենքի համաձայն ապահովագրավճար վճարող ֆիզիկական անձ.
    6) ապահովագրավճար չվճարող՝ ապահովագրված անձ, որի օգտին ապահովագրավճարը, սույն օրենքի համաձայն, վճարում է պետությունը.
    7) չապահովագրված անձ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-15-րդ կետերով նախատեսված բնակչության խմբերում չընդգրկված և առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրական փաթեթ չունեցող անձ.
    8) ապահովագրական դեպք` ապահովագրված անձի կողմից, սույն օրենքի պահանջներին համապատասխան, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելը՝ համապատասխանաբար հիվանդությունների կամ վիճակների, ներառյալ դրանց կանխարգելման, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկում ստանալու անհրաժեշտ այլ իրավիճակի կապակցությամբ կամ դեղեր ձեռք բերելու նպատակով, սույն օրենքին համապատասխան, դեղատուն դիմելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

26) շահերի բախում՝ իրավիճակ, երբ Հիմնադրամի մարմնում պաշտոն զբաղեցնող անձի, ինչպես նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (այսուհետ՝ հոգաբարձուների խորհուրդ) անդամի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ Հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված լիազորությունների (գործառույթների) անաչառ և օբյեկտիվ կատարման վրա.
    27) առողջության կամավոր ապահովագրություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատասխան ապահովագրության տեսակ.
    28) Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին.
    29) աշխատավարձ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, որոնց ցանկը սահմանված է ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով.
    30) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ՝ անձ, որն ապահովագրման օրվան նախորդող տասներկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվել է 183 և ավելի օր, ընդ որում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ամբողջական օրեր են համարվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու օրերը՝ անկախ այդ օրերի ընթացքում ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու ժամերի քանակից: Սույն կետով սահմանված օրերի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ Հիմնադրամին սահմանային վերահսկողության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա․ 31) ապահովագրման օր՝ Ռեգիստրում անձի գրանցման օրը.
    32) ապահովագրավճարի անհատական հաշիվ՝ Ռեգիստրում ապահովագրված անձի վկայագրի համարին համապատասխան բացված անհատական հաշիվ, որտեղ արտացոլվում են անձի և նրան փոխկապակցված անձի ապահովագրական վճարի հաշվարկված չափը, վճարված չափը և դրանց տարբերությունը և օրենսդրությամբ նախատեսված այլ տվյալներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

33) գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ, ինչպես նաև իր արտադրանքի փաթեթավորմամբ, տարայավորմամբ, պահեստավորմամբ, տեղափոխմամբ, շուկայահանմամբ կամ դրանց առնչվող աշխատանքների կատարմամբ կամ ծառայությունների մատուցմամբ զբաղվող անձ, որի եկամուտը ստացվում է միայն սույն կետում նշված գործունեության արդյունքով․ 34) կարգավիճակ՝ անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որոշված բնակչության որոշակի խմբի պատկանելություն, որը ձեռք է բերվում և դադարեցվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն, և որի ուժով անձն ունի օրենսդրությամբ որոշված իրավունքների ու պարտականությունների համախումբ․ 35) վիճակ՝ մարդու օրգանիզմի հատուկ ֆիզիոլոգիական կամ ժամանակավոր ոչ ախտաբանական դրություն։