Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ article 43 Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և տարածումը. 1. Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, պրեկուրսորների, անալոգների՝ մշակման, կատարելագործման, արտադրության, վերամշակման պատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների, համակարգչային ծրագրերի, գիտագործնական ձեռնարկների և նյութերի, գործիքների և սարքավորումների տեխնիկական հնարավորությունների մասին տեղեկատվության ապօրինի ձեռքբերման և պատրաստման եղանակների, գործածման, ձեռքբերման, պահելու, վաճառքի, վաճառահանման, տեղափոխման, տարանցիկ տեղափոխման` գործածման ձևերի և հետքերի քողարկման, տեղերի և վայրերի, գաղտնիության ապահովման, քողարկելու, թաքցնելու, այդ գործողությունները բացահայտող սարքերի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների և հայտնաբերման ձևերի ու մեթոդների արդյունավետության նվազեցմանն ուղղված գործողությունների, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող բույսեր ցանելու, աճեցնելու, հավաքելու, գործածման համար նախապատրաստման ձևերի, մեթոդների, եղանակների վերաբերյալ տեղեկատվության որոնումը, հավաքումը, տրամադրումը և տարածումը, ինչպես նաև այդ կապակցությամբ խորհրդատվությունն արգելվում է և առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան. 2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տեղեկատվության որոնումը, հավաքումը և օգտագործումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմիններին՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված գործունեությունն իրականացնելու նպատակով: |