FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  50

Հանցանքը մի խումբ անձանց կամ հանցավոր կազմակերպության կողմից կատարելը.
1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորված չեն եղել հանցանքը համատեղ կատարելու մասին.
2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե հանցագործությանը մասնակցել են այնպիսի համակատարողներ, որոնք նախքան հանցանքն սկսելը պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին.
3. Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված, եթե կատարվել է մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար ստեղծված երեք կամ ավելի անձից բաղկացած կայուն խմբի կամ խմբերի միավորման կողմից: Հանցանքը համարվում է հանցավոր կազմակերպության կողմից կատարված նաև այն դեպքում, երբ դա ստեղծած կամ ղեկավարող անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն անմիջականորեն կատարել է խմբի թեկուզ մեկ անդամը կամ խմբի առաջադրանքով` դրա անդամ չհանդիսացող անձը.
4. Հանցավոր կազմակերպություն ստեղծած կամ ղեկավարած անձը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաև հանցավոր կազմակերպության կողմից կատարված այն հանցանքների համար, որոնք ընդգրկված են եղել նրա դիտավորության մեջ.
5. Հանցավոր կազմակերպության անդամը ենթակա է քրեական պատասխանատվության հանցավոր կազմակերպությանը մասնակցելու համար, ինչպես նաև այն հանցանքների համար, որոնց կատարմանը կամ նախապատրաստությանը նա մասնակցել է.
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված անձանց արարքը որակելիս սույն օրենսգրքի 46-րդ հոդվածին հղում չի կատարվում:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  50

7. Եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը` առանց կոնկրետացնելու դրա ձևը, և մյուս ձևերը նախատեսված չեն որպես առավել ծանրացնող հանգամանք, ապա արարքը որակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված ծանրացնող հանգամանքով: Եթե հանցանքը մի խումբ անձանց կողմից կատարելը սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի համապատասխան մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, ապա դա չի մեղսագրվում հանցագործության անչափահաս մասնակիցներին: