Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման պայմանները. 1. Ռազմական ոստիկանության ծառայողն իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունի կիրառելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցների զենք միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կամ հանցագործություն կատարած անձանց վնասազերծելիս. 2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից կիրառվող հատուկ միջոցների և զենքի տեսակների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելիս ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է՝ 1) բավարար ժամանակ տրամադրելով` նախազգուշացնել դրանց կիրառման մտադրության մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման ուշացումը կարող է անմիջական վտանգ ստեղծել իր կամ այլ անձանց կյանքի, առողջության համար կամ հանգեցնել այլ ծանր հետևանքների. 2) ձգտել, որպեսզի վտանգը վերացնելիս պատճառված վնասը, կախված իրավախախտման և այն կատարող անձի վտանգավորության աստիճանից, հակազդեցության ուժից, լինի նվազագույն. 3) մարմնական վնասվածք ստացած անձանց ապահովել մինչբուժական օգնությամբ. 4) մահվան կամ մարմնական վնասվածքների բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել իր հրամանատարին (պետին) և դատախազին. 4. Ռազմական ոստիկանության ծառայողը պարտավոր է պարբերաբար ստուգման ենթարկվել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշելու համար. 5. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից իր իրավասության սահմանների, անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության խախտմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: |