Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23.6 Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվությունը. 1. Ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու համար փոխանցող թողարկողը` ի դեմս հիփոթեքային կառավարչի, և ստանձնող թողարկողը Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ Կենտրոնական բանկ համատեղ ներկայացնում են՝ ա) փոխանցման թույլտվություն ստանալու դիմումը. բ) փոխանցման պայմանագիրը. գ) ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների ցանկը. դ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ տեղեկություններ: Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու վերաբերյալ որոշում է կայացնում՝ դիմումը ներկայացնելու պահից 45 աշխատանքային օրվա ընթացքում. 2. Կենտրոնական բանկն առարկում է ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանը, եթե՝ ա) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը կամ տեղեկությունները չեն համապատասխանում սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, կամ դրանցում ներկայացվել են կեղծ, թերի կամ անարժանահավատ տեղեկություններ. բ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով վտանգում կամ կարող է վտանգել հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի իրավունքները կամ օրինական շահերը. գ) հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցումը Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով կարող է հանգեցնել ստանձնող թողարկողի ֆինանսական վիճակի վատթարացմանը. 3. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցման թույլտվություն ստանալու կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23.6 4. Կենտրոնական բանկն ապահովման միջոց հանդիսացող ակտիվների և հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների փոխանցմանն առարկելու կամ չառարկելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է այդ մասին ծանուցել դիմումը ներկայացրած թողարկողներին, ինչպես նաև իր որոշումը տեղադրել Կենտրոնական բանկի ինտերնետային տնային էջում: |