FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը.
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում: Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ.
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
4. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի, իսկ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամաններով սահմանված կարգով: