Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 21.1 Գրադարանների ծառայությունները և տնտեսական գործունեությունը. 1. Գրադարաններում կազմակերպվող ծառայությունները հիմնականում միտված են տեղեկատվական, գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային և հանգստի կազմակերպման նպատակներին, ընթերցանության խթանմանը, գրադարանային հավաքածուների հանրահռչակմանը, ինչպես նաև դրանց գործառնական նշանակության արդյունավետ իրացմանը. 2. Գրադարանները ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում և գործունեության տեսակներով. 3. Գրադարանները կարող են իրենց օգտագործման և սեփականության հանձնված գույքն ու տարածքները օգտագործել կամ հանձնել օգտագործման ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներն իրականացնելու համար. 1) հուշանվերների պատրաստում և վաճառք. 2) լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպում, իրականացում՝ ոչ ֆորմալ ուսումնառության ձևերով. 3) հրատարակչական և պոլիգրաֆիական գործունեություն (գրքեր, պարբերականներ, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում). 4) կինոֆիլմերի ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում. 5) ցուցահանդեսների կազմակերպում. 6) սրճարանային գործունեություն. 7) ժամանցային մշակութային միջոցառումների անցկացում. 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանած գործունեության տեսակները կարող են իրականացվել գրադարանային գործի ոլորտում լիազորված պետական մարմնի համաձայնությամբ, եթե դրանց իրականացումը չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը. 5. Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է տվյալ գրադարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար. 6. Գրադարաններին հանձնված շենքերում և տարածքներում արգելվում է իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել գրադարանային հավաքածուների ամբողջականությունը կամ խոչընդոտում է գրադարանի հիմնական գործառույթների և սպասարկման ծառայությունների կազմակերպումը, հակասում է գրադարանների օգտագործման նպատակներին. 7. Արգելվում է գրադարանների օգտագործումը քաղաքական գործունեության նպատակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ article 21.1 8. Գրադարանային հավաքածուի պահպանության կանոնները խախտելու հետևանքով վնաս պատճառելու, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեությունն իրականացնելու ընթացքում վնաս պատճառելու դեպքերում վնաս պատճառած քաղաքացիները, կազմակերպությունները, գրադարանի աշխատակիցները կամ պաշտոնատար անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը սեփական միջոցների հաշվին, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով հատուցել պատճառած վնասը: |