FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  22

Պատշաճ ապացուցումը.
1. Քրեական վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանք պետք է հաստատվի պատշաճ ապացույցների բավարար համակցությամբ.
2. Եզրափակիչ դատավարական ակտը պետք է հիմնվի հետազոտված ապացույցների ազատ և բարեխիղճ գնահատման վրա.
3. Մեղադրական դատավճռի հիմքում դրվող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած հիմնավոր կասկած: Դատավճիռ կայացնելիս պետք է հաշվի առնվի անհրաժեշտ և հնարավոր ապացույցների բացակայությունը.
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հանգամանորեն ստուգել ի պաշտպանություն մեղադրյալի բերված և պատշաճ ձևակերպված փաստարկները.
5. Հանցագործության համար անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա. այն պետք է հաստատվի փոխկապակցված վերաբերելի, թույլատրելի, հավաստի ապացույցների ամբողջությամբ.
6. Խոստովանական ցուցմունքը չի կարող անձին դատապարտելու հիմք հանդիսանալ, եթե այն չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված բավարար ապացույցներով.
7. Մեղադրյալի դատապարտումը հակակշռող բավարար գործոնների բացակայության պայմաններում չի կարող միայն կամ առավելապես հիմնվել այնպիսի անձի ցուցմունքի վրա, որի հակընդդեմ հարցման հնարավորություն տվյալ մեղադրյալը կամ նրա պաշտպանը կամ ներկայացուցիչը չի ունեցել.
8. Դեպոնացված ցուցմունքը չի կարող դրվել դատավճռի հիմքում, եթե դատարանում վերաբերելի մասով չի հետազոտվել դրա տեսաձայնագրությունը: