Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 236 Թվային խուզարկությունը. 1. Թվային խուզարկությունը էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների որոնումն է. 2. Վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով՝ ապահովելով այդ տվյալների և դրանցից կատարված պատճենների ամբողջականությունը. 3. Բացի խուզարկության որոշման մեջ նշվածից, քննիչը վերցնում է նաև խուզարկության ընթացքում հայտնաբերված այն բոլոր տվյալները, որոնք, անկախ տվյալ վարույթին դրանց առնչությունից, իրենց բնույթով կամ բովանդակությամբ կարող են կապված լինել այդ կամ մեկ այլ ենթադրյալ հանցագործության հետ. 4. Եթե դատարանի որոշմամբ հաստատվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ վարույթի համար նշանակություն ունեցող տվյալներ կարող են պահեստավորված լինել համակարգչային մեկ այլ համակարգում, որ այդ տվյալների նկատմամբ հասանելիություն հնարավոր է ձեռք բերել սկզբնական համակարգչային համակարգից, և որ հապաղումը կարող է հանգեցնել վարույթի համար նշանակություն ունեցող տվյալների կորստի կամ ոչնչացման, ապա թվային խուզարկությունը կարող է տարածվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող համակարգչային այդ համակարգի վրա։ |