Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 136 Լուծարային հանձնաժողովը. 1. Ընկերության լուծարային հանձնաժողովը ստեղծվում է Ընկերության լուծարման թույլտվությունը տալու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման կայացումից հետո` հնգօրյա ժամկետում. 2. Լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Ընկերությունը լուծարելու, նրա գույքը (միջոցները) վաճառելու և պարտատերերի օրինական պահանջները բավարարելու նպատակով. 3. Լուծարային հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամից: Լուծարային հանձնաժողովի նախագահ և անդամ կարող են լինել միայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված համապատասխան որակավորում ունեցող անձինք. 4. Մինչև լուծարային հանձնաժողովի ձևավորումը լուծարային հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է տվյալ Ընկերության գործադիր մարմինը, եթե Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ. 5. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից նրան են անցնում լուծարվող Ընկերության կառավարման լիազորությունները. 6. Լուծարային հանձնաժողովի ստեղծման պահից` հնգօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տալիս առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում և ծանուցում է Կենտրոնական բանկին Ընկերության լուծարման և պարտատերերի կողմից պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին, որը չի կարող պակաս լինել 60 օրից. 7. Լուծարային հանձնաժողով չստեղծվելու դեպքում Ընկերության լուծարային հանձնաժողովն ստեղծվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: |