Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը. 1. Արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու նպատակով լիազոր մարմինը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը. 2. Ռեեստրում գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող յուրաքանչյուր արտադրական վտանգավոր օբյեկտ. 3. Ռեեստրում գրառվում են տեղեկություններ` ա) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի վերաբերյալ` անվանումը (անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար), պետական գրանցման տվյալները. բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկատեխնոլոգիական տվյալների մասին. գ) արտադրական վտանգավոր օբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունների ներկայացման մասին. դ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների մասին. ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության մասին. զ) արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին. է) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված օբյեկտների ապահովագրությունների մասին. 4. Ռեեստրում գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը լիազոր մարմին է ներկայացնում դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը` ա) պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար` նաև կանոնադրության պատճենը. բ) արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը` կցելով դրա վերաբերյալ սույն օրենքով սահմանված փորձագիտական եզրակացությունը. գ) սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված փորձագիտական եզրակացությունը (եզրակացությունները), եթե արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերը հաստատվել են, կամ արտադրական վտանգավոր օբյեկտի գործարկումը (վերագործարկումը) կատարվել է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո. դ) տեղեկություններ արտադրական վտանգավոր օբյեկտի գտնվելու վայրի մասին. ե) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ մշտական հսկողություն իրականացնող հատուկ պատասխանատու ծառայությունների մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 12 5. Լիազոր մարմինը սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթեր ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, գրանցում է արտադրական վտանգավոր օբյեկտը և տալիս վկայական, եթե դիմումի մերժման հիմքեր չեն հայտնաբերվել. 6. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժվում է, եթե` ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված. բ) բացակայում է սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկը. գ) գրանցման ներկայացված օբյեկտը չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտ. 6.1. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը մերժելու մասին տրվում է գրավոր տեղեկանք, որտեղ նշվում են մերժման համար հիմք համարվող հանգամանքները` հղում կատարելով տեխնիկական անվտանգության ոլորտի իրավական ակտերին և դրանց համապատասխան նորմերին. 7. Արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է՝ ա) դրա ապամոնտաժման հետևանքով, եթե առկա է ապամոնտաժման վերաբերյալ դրական փորձագիտական եզրակացություն. բ) փորձագետի (փորձագետների խմբի) տված փորձագիտական եզրակացության հիման վրա, որում նշված են արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործելու համար ոչ պիտանի լինելու, ծառայության ժամկետի սպառման, պաշարի սպառման հանգամանքները, կամ օբյեկտի նկատմամբ կիրառելի են ապամոնտաժվելու փաստը արձանագրելու համար հիմք համարվող այլ հանգամանքներ. 8. Ապամոնտաժման ենթակա արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցնելու նպատակով այն շահագործող անձը դիմում է ներկայացնում լիազոր մարմին` կցելով ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմված փորձագիտական եզրակացությունը: Լիազոր մարմինը սույն մասով նախատեսված դիմումի հիման վրա կատարում է համապատասխան գրառում ռեեստրում: Ռեեստրում տվյալ արտադրական վտանգավոր օբյեկտի գրանցումը դադարեցվում է ապամոնտաժման փաստը հաստատվելուց հետո: |