Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 903 Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը. 1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան. 2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաև վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները և տոկոսների գումարից բացի` հատուցելու ավանդատուին պատճառված վնասները: Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305). 3. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ կատարվել է` 1) քաղաքացիների և իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում` նրանց ապօրինի թողարկված բաժնետոմսեր և այլ արժեթղթեր վաճառելու միջոցով. 2) քաղաքացիների դրամական միջոցների ներգրավում ավանդներում, մուրհակի կամ այլ արժեթղթերի դիմաց, որոնք բացառում են ավանդների տերերի առաջին իսկ պահանջով այդ միջոցները հետ ստանալը և ավանդատուի կողմից սույն գլխի կանոններով նախատեսված այլ իրավունքներ իրականացնելը: |