FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը.
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասերում, քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք.
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն՝ համայնքում քվեարկության արդյունքների վերաբերյալ.
3. Համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունում նշվում են`
    1) համայնքում ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակի թվերի գումարին.
    2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը.
    3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
    4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
    5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը.
    6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.
    7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը (սույն մասի 5-րդ և 6-րդ կետերում նշված թվերի գումարը).
    8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը.
    9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը.
    10) անվավեր քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
    11) համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում` ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

12) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների դեպքում` յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
    13) դեմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (տողը նշվում է մեկ թեկնածու, մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում).
    14) անճշտությունների գումարային չափը: Համայնքում անճշտությունների գումարային չափը հավասար է համայնքում ընդգրկված ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին.
4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը.
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը.
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում` 7-րդ օրը, հիմք ընդունելով համայնքում քվեարկության արդյունքների արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընդունած որոշումը, ամփոփում է համայնքում քվեարկության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Եթե տեղամասում քվեարկության կտրոնների թիվը պակաս է ինքնասոսնձվող դրոշմանիշը փակցնող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին հանձնված և օգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թվից, ապա հանձնաժողովի պակաս ինքնասոսնձվող դրոշմանիշ հանձնած անդամի (հանձնաժողովի նախագահի) տվյալները և գրանցամատյանի համապատասխան էջի պատճենը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը որպես հնարավոր իրավախախտման մասին հաղորդում ներկայացնում է իրավապահ մարմիններին.
7. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում՝ տեսանելի տեղում, սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  74

8. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրությունների քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով.
9. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արձանագրության և ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշման օրինակները հնգօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: