Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը. 1. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրի պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով. 2. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրին միանալը կատարվում է ֆոնդի մասնակցի կողմից փայի ձեռքբերմամբ. 3. Պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է փայի օտարմամբ, այդ թվում` հետգնմամբ (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում), ինչպես նաև ֆոնդի դադարեցմամբ. 4. Կառավարիչը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն սույն օրենքի 71-րդ հոդվածով նախատեսված դեպքում, ինչպես նաև պարտավոր է Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում: Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը կարող է հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից միայն ֆոնդի կառավարումն այլ անձի փոխանցելու դեպքում, որի կարգն ու պայմանները սահմանվում են ֆոնդի կանոններով. 5. Կենտրոնական բանկը կարող է իր նախաձեռնությամբ կամ համապատասխան ֆոնդի պահառուի միջնորդության հիման վրա պահանջել կառավարչից հրաժարվել պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագրից` ֆոնդի մասնակիցների օրինական շահերը պաշտպանելու նպատակով, եթե կառավարիչը չի կատարում օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունները կամ բազմիցս կամ չարամտորեն կամ կոպիտ կերպով խախտել է դրանց պատշաճ կատարման պահանջը. 6. Բացի սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերից, պայմանագրային ֆոնդի կառավարման պայմանագիրը դրա կողմ համարվող կառավարչի փոփոխության ձևով փոփոխվում է նաև կառավարչի լիցենզիան կամ կենսաթոշակային ֆոնդի դեպքում համապատասխան թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու, ինչպես նաև սույն օրենքով սահմանված կարգով ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու և այլ կառավարչի կողմից կառավարվող ֆոնդին միանալու դեպքերում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 7. Ֆոնդի կանոնների փոփոխությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սեփականատերերի համաձայնության և ֆոնդի կառավարման պայմանագիրը ողջամիտ ժամկետում լուծելու դրույթները չեն տարածվում ժողով չունեցող հրապարակային պայմանագրային ֆոնդերի վրա։ Եթե փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է ֆոնդի ժողովի գումարում, ապա այդ ֆոնդի կանոնների փոփոխությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 50-րդ հոդվածով և 32-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները. 7.1. Եթե ոչ հրապարակային փակ պայմանագրային ֆոնդի կանոններով նախատեսված է, որ ֆոնդի ժողով չի գումարվում, ապա տվյալ ֆոնդի կանոններով կարող է սահմանափակվել ֆոնդի մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968.10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքը, եթե ֆոնդի կանոնների փոփոխություններն իրականացվել են ֆոնդի բոլոր փայերի 50 տոկոսից ավելին տիրապետող՝ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի հետ չփոխկապակցված սեփականատերերի համաձայնությամբ։ Ֆոնդի կառավարումն իրականացնող անձը պարտավոր է սույն մասի համաձայն ֆոնդի կառավարման պայմանագիրը լուծելու իրավունքի ծագման դեպքում այդ մասին ողջամիտ ժամկետում ծանուցել ֆոնդի մասնակիցներին: Սույն մասով փակ ներդրումային ֆոնդերի համար սահմանված դրույթները տարածվում են այն միջակայքային ֆոնդերի վրա, որոնց փայերի հետգնման միջակայքերի միջև ընկած ժամանակահատվածը գերազանցում է երեք տարին. 8. Մասնակիցների իրավունքների սահմանափակմանը հանգեցնող կամ այլ էական փոփոխությունները ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից դրանց գրանցման պահից երկու ամիս հետո, եթե կանոններով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: |