Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 8 Բարձրաստիճան պատվիրակությունների այցելությունների և դրանց հետ կապված միջոցառումների ֆինանսավորման կարգը. 1. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցներից. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերը ներառում են բարձրաստիճան պատվիրակությունների՝ օդանավակայանում դիմավորելու, սպասարկելու, ճանապարհելու, կեցության, տրանսպորտային և կազմակերպատեխնիկական ապահովման ծախսերը. 3. Բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի և դրանց հետ կապված միջոցառումների ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևաչափով. օտարերկրյա պետության կամ կառավարության ղեկավարի պետական այց՝ ղեկավար (ամուսին) և մինչև 10 ուղեկցող անձ օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի պաշտոնական այց ղեկավար (ամուսին) և մինչև 8 ուղեկցող անձ օտարերկրյա պետության, կառավարության և խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այց ղեկավար (ամուսին) և մինչև 6 ուղեկցող անձ օտարերկրյա պետության փոխվարչապետի այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի աշխատանքային այց ղեկավար և մինչև 2 ուղեկցող անձ միջազգային կազմակերպության ղեկավարի այց ղեկավար և մինչև 4 ուղեկցող անձ 4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևաչափը կարող է փոփոխվել՝ ելնելով փոխադարձության սկզբունքից՝ պետական արարողակարգի ծառայության առաջարկությամբ՝ վարչապետի որոշմամբ. 5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ: 6․ Օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված ներկայացուցչական ծախսերը ֆինանսավորվում են Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի աշխատակազմերի համար նախատեսված միջոցներից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 8 7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: |