FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
    1) ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևներն են բնական վիճակում կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ չկտրատած, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման կամ արտադրության համար.
    2) ծխախոտային արտադրատեսակ՝ ցանկացած արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտահումք հանդիսացող տերևից կամ պարունակում է ծխախոտահումք և արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներշնչելու, ներառյալ՝ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներշնչելու համար.
    3) ծխախոտային արտադրատեսակի պատկանելիք՝ ծխախոտային արտադրատեսակի հետ կամ օգտագործման համար նախատեսված առարկա (սարք, ծխափող, ծխախոտի պահման առարկաներ, ծխախոտային արտադրատեսակի փաթեթման թուղթ, ծխախոտային արտադրատեսակի գլանաձև փաթեթման սարք).
    4) խեժ՝ ծխախոտային արտադրատեսակի այրման հետևանքով առաջացած չմշակված բաղադրիչ.
    5) նիկոտին՝ ծխախոտի արտադրատեսակի կամ ծխի մեջ պարունակվող նիկոտինի ալկալոիդներ.
    6) ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ՝ ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի, խառնուրդի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ.
    7) ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործում՝ ծխախոտային արտադրատեսակը կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներշնչելու կամ արտաշնչելու ձևով կիրառում.
    8) ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ արտադրանք, որը շփոթեցման աստիճան արտաքնապես (գույնով և ձևով) նմանակում է ծխախոտային արտադրատեսակին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

9) ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների արտադրողներ կամ ներմուծողներ կամ մեծածախ իրացնողներ.
    10) շրջանառություն՝ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներմուծում կամ արտադրություն կամ պահպանում կամ իրացում կամ սպառում կամ ոչնչացում.
    11) բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներ` ծխախոտային արտադրատեսակին համարժեք, առանց ծխախոտահումքի օգտագործման օրգանիզմ նիկոտին փոխանցող արտադրանք՝ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումից հրաժարվելու համար (նիկոտինային մաստակ, ենթալեզվային հաբեր, բերանում լուծվող հաբեր, ներշնչակ, որը նման է ծխափողի (մուշտուկ), սպեղանի).
    12) ծամախոտ` ծխախոտային արտադրատեսակ, որը նախատեսված է ծամելու կամ ծծելու համար և պատրաստված է ծխախոտի տերևների մամլած կտորներից՝ ոչ ծխախոտային հումքի և այլ բաղադրիչների ավելացմամբ կամ առանց դրա.
    13) երկրորդային ծուխ` ծուխ, որն առկա է օդում, որտեղ ծխում են կամ նախկինում ծխել են, այդ թվում՝ նաև ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչի օգտագործման հետևանքով արտանետված նյութեր.
    14) փակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված՝ ծածկ ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած շինություն, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների.
    15) հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր՝ անկախ դրա սեփականության ձևից.
    16) ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հովանավորություն՝ ցանկացած միջոցառմանը կամ իրադարձությանը կամ անձին ուղղված ցանկացած գործողություն, որը նպատակ ունի իրական կամ հնարավոր արդյունքով ուղղակի կամ անուղղակի խթանել ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացումը (վաճառքը) կամ օգտագործումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ

article  1

17) ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման (վաճառքի) խթանում՝ ցանկացած գործողություն, որը, չպարունակելով օրենքով սահմանված գովազդի տարրեր, անուղղակի կերպով կարող է ազդել կամ ազդում է ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների իրացման ծավալների ավելացման վրա կամ անուղղակի կերպով ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նկատմամբ ձևավորում է հետաքրքրություն: